07/11/2016 16:36
Դրեզդեն Սինֆոնիկերի՝ Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» համերգային ծրագիրը կներկայացվի Ա.Խաչատրյան մեծ դահլիճում
2015 թ. նոյեմբերին Բեռլինում մեկնարկեց Դրեզդեն Սինֆոնիկերի կողմից կազմակերպված «ԱՂԵՏ» համերգաշարը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հենց առաջին համերգից սկսած՝ ծրագիրը հայտնվեց Գերմանական ունկնդրի ուշադրության կենտրոնում(ծրագրում` Գեդիզլիօղլու, Օհրին , Շարաֆյան): Համերգներին մասնակցում էին նաև Հայաստանից, Սերբիայից և Թուրքիայից ժամանած երաժիշտներ:
Թ. Էրդողանի աղմկահարույց բողոքը չհասավ իր նպատակին, և համերգաշարը վերսկսվեց սույն թվականի ապրիլ- մայիս ամիսներին` էլ ավելի թափ առնելով՝ այս անգամ Դրեզդենում, Բրանդենբուրգու: Ծրագրում ներառվեց նաև գերմանացի դպրոցականների կողմից պատրաստած «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը՝ Շարաֆյանի երաժշտությամբ ու Դրեզդենի նվագախմբի և մենակատարների կենդանի կատարմամբ:
Հայտարարվեց, որ համերգաշարը կանցկացվի նաեւ Բելգրադում, Հայաստանում և Թուրքիայում սույն թվականի նոյեմբեր ամսին:
Նոյեմբերի 13-ին ծրագրված էր համերգը Ստամբուլում: Դրեզդեն Սինֆոնիկերը հրավիրել էր նախագահ Էրդողանին:
«Աղետ» ծրագիրը 2016 թ. նոյեմբերի 10-ին կներկայացվի Ա.Խաչատրյան մեծ դահլիճում՝ Հայաստանի Ազգային Կամերային Նվագախմբի համագործակցությամբ և Հայաստանի Ֆիլհարմոնիկ և Երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/01/2025 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
11/01/2025 12:08