07/11/2016 18:24
Ամեն ինչ կախված է Սոս Ջանիբեկյանից. Հրաչ Քեշիշյանը՝ «Ցանկալի Փեսացուն» նախագծի մասին
Նոյեմբերի 4-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերում մեկնարկեց «Ցանկալի փեսացուն» նախագիծը, որն իրական շոու է՝ 12 աղջիկների՝ ամենացանկալի փեսացուի սիրտը գրավելու մասին: Յուրաքանչյուր շաբաթ աղջիկներից մեկը լքելու է նախագիծը՝ մինչ վերջնական ընտրությունը:
«Ե’վ նախագծի տրամաբանությունը, և’ եթերային քաղաքականությունը թույլ են տալիս եթերում լինել շաբաթը մեկ օր, որի ընթացքում ցուցադրվում է մասնակիցների մեկշաբաթյա կյանքը: Նախապես հայտարարություն էինք տվել, որը պտտվում էր հեռուստաալիքներով, համացանցով: Ընդգրկվեցին այն աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց բախտը կապել Սոս Ջանիբեկյանի հետ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:
Նկատառմանը, թե արդյոք հաղթողը կդառնա Սոս Ջանիբեկյանի կինը՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ամեն ինչ կախված է Սոս Ջանիբեկյանից: Ընտրությունը նրանն է, ու ամեն ինչ հնարավոր է»:
«Ցանկալի փեսացուն» շարունակական նախագիծ է լինելու, կունենա նոր եթերաշրջաններ՝ նոր փեսացուներով:
«Բնականաբար, յուրաքանչյուր եթերաշրջան պետք է ունենա նոր փեսացու: Երկրորդ եթերաշրջանի ցանկալի փեսացուն դեռ ընտրված չէ: Քանի որ սա իրապատում նախագիծ է, մենք չենք շտապում նկարահանումնեն արագացնել: Ամեն ինչ իր ժամանակին», - եզրափակեց պրոդյուսերը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/01/2025 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
11/01/2025 12:08