08/11/2016 09:21
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: