08/11/2016 21:45
Բրեդ Փիթը երեխաների խնամակալության հարցում հավասար իրավունքներ չի ստանա
Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթն ու նրա կինը՝ Անջելինա Ջոլին, որոնք դատավարության մեջ են ապահարզանի հետ կապված, համաձայնության են եկել, թե ում հետ են ապրելու իրենց վեց երեխաները: Ինչպես հայտնում է ТАСС-ը` հղում անելով Associated Press-ին (АP)՝ դերասանը կնոջ հետ հավասար իրավունքներ չի ստանա, նա կարող է միայն այցելել երեխաներին:
Ջոլիի ներկայացուցիչների հայտարարության համաձայն, դերասանները համաձայնության են եկել հոկտեմբերի վերջին, խորհրդատվություններին մասնակցել են դեռահասների խնամքի մասնագետներ: Փիթի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել ստացված տեղեկատվությունը: