08/11/2016 14:53
ՀՀ և Իտալիայի արտգործնախարարները պայմանավորվել են Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը:
«Շատ հաճելի էր, որ մեր հանդիպումը սկսեցինք ստորագրելով այս համաձայնագիր, որը սկիզբ կտա Երևանում ստեղծելու մի կենտրոն մշակութային ժառանգության պահպանման համար: Սա մի արժեք է, որը շատ կարևոր է մեզ համար, մեր քաղաքակրթությունների համար, պայքարելու ահաբեկչության դեմ և պահպանելու համար մշակութային բազմազանությունը: Սա արժեք է, որը և′ Իտալիան, և′ Հայաստանը պահպանում են», - Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ ասաց Պաոլո Ջենտիլոնին: