09/11/2016 11:43
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:
«Բարի կամքի դեսպաններն աշխարհում շատ կարևոր դեր են կատարել: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներն ամեն ինչ ներդրել են երեխաների կողքին լինելու համար: Մենք շատ շնորհակալ ենք Հենրիխին, ով համաձայնեց աշխատել երեխաների համար: Լինելով «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ` նա արդեն իսկ օգնում է»,-Ֆուտբոլի ակադեմիայում կայացած միջոցառման ժամանակ ասաց ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ իր համագործակցության հիմնական շեշտը լինելու է կրթության ոլորտը:
«Հայաստանն այն եզակի կազմակերպություններից է, որը նման կերպ երեխաների կողքին է: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկելու, որ յուրաքանչյուր երեխայի համար լավ հնարավորություններ ստեղծվեն»,-նշեց նա: