09/11/2016 13:21
Չեմ հանձնվի, իմ մեջ ուժ կգտնեմ ու կհասնեմ նպատակիս. Մխիթարյան
«Մանչեսթեր Յունայթեդում» քիչ խաղաժամանակ ստանալը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չի կարող խանգարել երազանքներն իրականացնելու համար:
«Ճիշտ է, խաղադաշտում քիչ ժամանակ եմ ստանում, բայց չեմ պատրաստվում հանձնվել: Ես երկար ճանապարհ եմ անցնել «Մանչեսթերում» խաղալու համար, ոչինչ չի խանգարի հասնել իմ երազանքին: Ես չեմ նահանջի, իմ մեջ ուժ կգտնեմ ու կհասնեմ նպատակիս»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Մխիթարյանը:
Ֆուտբոլիստը շեշտեց՝ ամեն ինչ անելու է իր ուզածին հասնելու համար:
«Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել և ոչինչ չեմ արել: Փորձում եմ ուժ գտնել, պայքարել այս իրավիճակում: Ամեն ինչ անելու եմ իմ ուզածին հասնելու համար»,-նշեց նա: