09/11/2016 16:19
Կկայանա Ձախ Հարութի հայաստանյան մեծ մենահամերգը. մանրամասնում է երգչի պրոդյուսերը
2017 թվականին Երևանում նախատեսվում է ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի հայաստանյան անդրանիկ մենահամերգը: Այս համերգի մասին վաղուց էր խոսվում, սակայն, ամեն անգամ, ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: Ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը, ով «Yeghoyan production»-ի հիմնադիրն է, նաև երգչի հայաստանյան պրոդյուսերը, այն որոշել է իրականություն դարձնել:
«Արդեն իսկ սկսել ենք համերգի կազմակերպման ուղղությամբ աշխատել, շատ գործեր կան, պետք է հասցնել: Այս համերգը բավական պատասխանատու է և իր տեսակի մեջ բացառիկ պետք է լինի: Այն իրենից նաև հաշվետվություն է ներկայացնելու, չէ՞ որ Հարութ Փամբուկչյանն այսօր, չեմ սխալվի, եթե ասեմ` ժողովրդական երգիչ է և կենդանի լեգենդ ,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց պրոդյուսերը:
Համերգի ընթացքում կհնչեն երգչի ոչ միայն հին ու սիրված կատարումները, այլև նոր երգերը, կլինեն նաև անակնկալ հյուրեր:
Ինչ վերաբերում է տոմսերի գներին, Խ. Եղոյանը այս պահին դժվարացավ թվերով խոսել՝ խոստանալով՝ Ձախ Հարութի երկրպագուները դժգոհ չեն մնա, տոմսերը մատչելի ու բոլորին հասանելի կլինեն:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/01/2025 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
11/01/2025 12:08