10/11/2016 13:53
Կազեմիրուն վերականգնվել է վնասվածքից
«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրուն վերականգնվել է վնասվածքից, հայտնում է Sport-express.ru-ն:
Բրազիլացին արդեն վերսկսել է մարզումները գնդակով։ Այդուհանդերձ, Բրազիլիայի ազգային թիմի առաջիկա խաղերին նա չի կարող մասնակցել, քանի որ դեռ պետք է մարզավիճակ ձեռք բերի։
Քարիմ Բենզեման, Պեպեն ու Տոնի Կրոոսը շարունակում են վերականգնումը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սերխիո Ռամոսը շարք է վերադարձել։