12/11/2016 09:44
Հնարավոր է՝ որոշ շրջաններում գազի պետերը դառնան հարկայինի պետեր. «Հրապարակ»
«Հրապարակի» տեղեկություններով՝ ՊԵԿ-ում խոշոր կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Լավատեղյակ աղբյուրից թերթը տեղեկացել է, որ Վարդան Հարությունյանը մտադիր է փակել քաղաքի տեսչությունները, ստեղծել ՓՄՁ տեսչություն, մեկ մարզային տեսչություն և խոշոր հարկ վճարողների տեսչություն:
«Հարյուրավոր մարդիկ կազատվեն աշխատանքից, այնպես որ՝ այժմ հարկայինում ահուդողի մեջ են, փող աշխատելու տարբերակ չկա, դեռ մի բան էլ կարող է կրճատվեն: Մարզերում հարկային հոսքերը վերահսկելու համար ՊԵԿ նախագահին վստահելի մարդիկ են պետք, և այստեղ նորից օգնության են հասնում «գազավիկները»: Հնարավոր է՝ որոշ շրջաններում գազի պետերը դառնան հարկայինի պետեր: Դրանից բացի՝ Հարությունյանը մտադիր է ներքին անվտանգության վարչությունը մտցնել օպերատիվ հետախուզության վարչության մեջ: Վերջերս այս 2 մարմիններում կադրային փոփոխություններ էին եղել»,-գրել է թերթը: