12/11/2016 10:12
Լևոն Ալթունյանը մինչ օրս 1 օգնական է բերել, 4 խորհրդական. «Հրապարակ»
«Հրապարակի» տեղեկություններով` առողջապահության նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվելու են: Լավատեղյակ աղբյուրից թերթին հայտնի է դարձել, որ նախարար Լևոն Ալթունյանը փոխնախարար Վահան Պողոսյանին առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել:
«Բայց ԱԺ նախագահի հովանավորյալ, բիզնես-գործընկեր հնաբնակ փոխնախարարից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, այնպես որ, որպես կոմպրոմիսային տարբերակ, պայմանավորվել են Վահան Պողոսյանին անգործ չթողնել․ նրան կնշանակեն առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներից մեկի ղեկավար: Այժմ փնտրում են, թե որտեղ: ԱՆ-ից տեղեկացանք, որ Ալթունյանը մինչ օրս 1 օգնական է բերել, 4 խորհրդական, որոնց մի մասը հասարակական հիմունքներով են աշխատում»,-հավելել է թերթը: