12/11/2016 12:09
Լևանդովսկին տուժել է ճայտրուկից
Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի խաղի ժամանակ ռումինացի երկրպագուները ճայտրուկ են նետել խաղադաշտ, փոխանցում է РИА Новости-ն:
Այն ընկել է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու կողքին: Լևանդովսկին հայտնվել է խոտածածկին, սակայն բժշկական օգնություն ստանալուց հետո վերադարձել է դաշտ:
Այդ խաղում Լեհաստանի հավաքականը հաղթել էր 3:0 հաշվով, իսկ Լևանդովսկին դարձել էր դուբլի հեղինակ: