13/11/2016 13:05
ՊԲ զինծառայող Վարդան Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը: