14/11/2016 13:11
Մեսսին չի շտապում նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դեռ չի մտածում գործող պայմանագիրը երկարաձգելու մասին, փոխանցում է «Чемпионат»-ը:
Արգենտինայի հավաքականի ավագն այդ հարցով դեռ չի զրուցել կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ.
Մեսսին Բարտոմեուին տեղեկացրել է, որ մտադիր չէ մինչև այս ամառ կնքել նոր պայմանագիրը, իսկ նախագահը ֆուտբոլիստին խորհուրդ է տվել ավելի լավ մտածել: Արգենտինացի հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018-ի ամառը: