14/11/2016 11:31
Պուտինը ստորագրել է Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման ստեղծման համաձայնագիրը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստեղծման վերաբերյալ հրամանագիրը, տեղեկացնում է ria.ru-ն:
Համաձայն հրամանագրի` ՌԴ Պաշտպանության և արտգործնախարարություններին հանձնարարվել է հայկական կողմի հետ բանակցություններ վարել ու համաձայնության հասնելուց հետո ՌԴ անունից ստորագրել վերոնշյալ համաձայնագիրը: