15/11/2016 18:29
Մովսես Հակոբյան. Շփման գծում իրավիճակը վերահսկելի է, որևէ արտառոց բան չկա
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածությունն առօրյա է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Լարվածությունն առօրյա է, ինչպիսին այս 24 տարիների ընթացքում է: Արտառոց որևէ բան չկա»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, Գլխավոր շտաբի պետի խոսքով, հայկական կողմը հետևում է դրանց:
«Ամբողջ իրավիճակը վերահսկելի է: Զորավարժություններին հետևում ենք ու համապատասխան հետևություններ անում»,- ասաց Մովսես Հակոբյանը: