15/11/2016 13:09
Մեսսիի ինքնազգացողությունը վատացել է
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լեոնել Մեսսիի ինքնազգացողությունը վատացել է թռիչի ժամանակ, հայտնում է Sport-express.ru-ն:
29-ամյա ֆուտբոլիստի մոտ օդանավում սրտխառնոց է առաջացել: Բժիշկները ցուցաբերել են նրան արագ օգնություն:
Արգենտինացիները Բելու-Օրիզոնտիից, որտեղ ԱԱ-218-ի ընտրական փուլում զիջել են Բրազիլիային, թռչում էին Սան-Խուան: Այնտեղ նրանք հանդիպելու են Կոլումբիայի ընտրանու հետ: Խաղը կայանալու է նոյեմբերի 15-ին: