15/11/2016 11:16
ԶԼՄ-ն նշել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուների անունները
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուներն են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և ՄԱԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, հայտնում է РИА Новости-ն հղում է անելով The Wall Street Journal-ին:
Ըստ պարբերականի՝ «որոշումը կարող է կայացվել մի քանի շաբաթ անց»: Թրամփի համար «սա ընտրություն է վաղեմի ընկերոջ և Նյու Յորքում դաշնակից Ջուլիանիի և ռազմատենչ պահպանողական դիվանագետ Բոլթոնի միջև, որն անցյալ տարի ԱՄՆ-ին կոչ էր անում ռումբ նետել Իրանի վրա»:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուների թվում նշել էին նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչի անունը: