16/11/2016 20:18
Բուֆոնն Իտալիայի հավաքականի կազմում 167-րդ հանդիպումն է անցկացրել
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, Իտալիայի հավաքականի կազմում մասնակցելով գերմանացիներ դեմ ընկերական խաղին (0:0), 167-րդ հանդիպումն է անցկացրել ազգային թիմի կազմում, հայտնում է «Чемпионат»-ը:
Դա եվրոպական հավաքականի կազմում անցկացրած խաղերի ռեկորդի կրկնություն է դարպասապահների շրջանում: Մինչև այս ռեկորդը պատկանում էր իսպանացի Իկեր Կասիլյասին ու լատվիացի Վիտալի Աստաֆեւին: Այժմ Կասիլյասը խաղում է պորտուգալական «Պորտուում», իսկ Աստաֆեւը կարիերան ավարտել է 2010-ին:
Դարպասապահների շրջանում այդ ցուցանիշով համաշխարհային ռեկորդը պատկանում է Մուհամադ Ադ-Դայեին, որը Սաուդյան Արաբիայի հավաքականում անցկացրել է 178 հանդիպում:
38-ամյա Բուֆոնն Իտալիայի հավաքականում նորամուտը նշել է 1997-ին: