Հայաստանում Լեհաստանի դեսպանը նախընտրում է տոլմա և ընկույզով սմբուկ, իսկ գինիներից՝ կարմիր «Կարասը»

16/11/2016 17:50

Հայաստանում Լեհաստանի դեսպանը նախընտրում է տոլմա և ընկույզով սմբուկ, իսկ գինիներից՝ կարմիր «Կարասը»


Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու հետ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մեր երկրում գործունեության, հայկական ուտեստների, մշակույթի և երկկողմ համագործակցության մասին։

- Պարոն դեսպան, արդեն մեկ տարի է, ինչ ներկայացնում եք Հայաստանում Լեհաստանը, արդեն հասցրե՞լ եք ընտելանալ այստեղի ապրելակերպին: Ձեզ դու՞ր է գալիս Հայաստանում:

- Մեկ տարուց ավել է: Դեկտեմբերի 9-ին կլինի արդեն 2 տարի, ինչ եկել եմ Հայաստան: Անկասկած՝ ինձ դուր է գալիս Հայաստանում: Հայաստան գալն եղել է իմ անձնական ընտրությունը, ես հնարավորություն ունեմ ինքս որոշելու, թե որտեղ եմ մեկնելու որպես դեսպան: Ես ընտրել եմ Հայաստանը, քանի որ ինձ դուր են գալիս հայերը, մշակույթը և պատմությունը. մասնագիտությամբ պատմաբան եմ: Իհարկե, կան նաև որոշակի խնդիրներ, օրինակ, տան համար գնումների մասով, ինչը բարդ է անել Հայաստանում, քան՝ Լեհաստանում և ԵՄ այլ երկրներում: Բայց, ընդհանուր առմամբ, մարդիկ Հայաստանում շատ բաց են և լավը: Մյուս կողմից՝ քաղաքական տեսանկյունից, Հայաստանը հետաքրքիր երկիր է: Հայաստանը երկիր է, որի շնորհիվ կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում նախկին ԽՍՀՄ տարածքում: Հայաստանը նաև մոտ է այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքի տարածքում: Հայաստանից կարելի է հետևել երկու տարածաշրջանային տերությունների՝ Իրանում և Թուրքիայում իրավիճակի զարգացմանը: Մարդկային տեսանկյունից, և քաղաքական, և, որպես պատմաբանի, ինձ հետաքրքիր է Հայաստանում: Կասեմ այսպես. ես ընտելանալու կարիք չեմ ունեցել: Այստեղ ես միանգամից զգացի ինձ ինչպես տանը:



- Դուք ասացիք, որ գնումների հետ կապված առաջանում են դժվարություններ, որը չի եղել Լեհաստանում և ԵՄ: Ինչու՞մն է կայանում դժվարությունը:

- Արևմուտքից բերված բոլոր ապրանքները երկու անգամ թանկ են Հայաստանում, և ոչ բոլոր ապրանքներն են հասանելի: Օրինակ, դժվար է գտնել կատվի համար կերակուր, եթե անգամ գտնես էլ, այն շատ թանկ արժե: Համեմատել եմ որոշ ապրանքների գները Հայաստանում և Լեհաստանում: Ամենաբարձր որակի ապրանքները, օրինակի համար, նվերներ ընկերների համար, Լեհաստանում կրկնակի մատչելի են, քան Հայաստանում:

- Տարբեր երկրներում եք դիվանագիտական ծառայության եղել: Կարո՞ղ եք համեմատականներ անցկացնել նախկին և ներկա փորձերի միջև:

- Ոչ տարբեր երկրներում: Ես միշտ կատակում եմ, որ հանդիսանում եմ քաղաքական կյանքից դիվանագիտական կյանք ժամանակավոր էմիգրանտ: Ես հինգ տարի Լատվիայում եղել եմ դեսպան, ինչից հետո ուղիղ եկել եմ Հայաստան: 30 տարի է զբաղվում եմ արտաքին քաղաքականությամբ, բայց աշխատել եմ կառավարությունում և խորհրդարանում: 



- Այդ դեպքում, համեմատեք, խնդրում եմ, Լատվիայում և Հայաստանում դիվանագիտական փորձը:

- Լատվիան և Հայաստանը կարելի է համեմատել երկու տեսանկյունից՝ մարդկային և քաղաքական: Լատվիացները մտածելակերպով մոտ
են սկանդինավներին, սառն են, չափավոր: Լատվիացու հետ ընկերանալու համար պետք է ճանաչես նրան երկու տարուց ոչ պակաս: Իսկ քաղաքական տեսանկյունից, շատ ավելի հեշտ է աշխատել որպես դիվանագետ Եվրամիությունում, քանի որ ԵՄ դիվանագետները զբաղվում են ավելի շատ գովազդելով իրենց երկիրը, քան քաղաքական հարցերով: Բոլոր քաղաքական հարցերը արդեն լուծված են նախարարների և պետությունների ղեկավարների՝ Բրյուսելում հանդուպների մակարդակով:

- Ստացվում է, որ Հայաստանում շատ ավելի դժվա՞ր է աշխատել որպես դիվանագետ, քան ԵՄ երկրներում:

- Շատ ավելի դժվար, բայց նաև հետաքրքիր:

- Հասցրե՞լ եք Հայաստանում գտնվելու ընթացքում ուսումնասիրել հայերեն: Եթե այո, կարո՞ղ եք համեմատել հայերենի բարդության մակարդակը լեհերենի հետ, և նշել թե ո՞րն է ավելի բարդ:

- Փորձել եմ, բայց բախտս չի բերել: Սակայն գիտեմ որոշ հայկական բառեր: Շատ դժվար է սովորել հայոց այբուբենը: Պարբերաբար փորձում եմ սովորել, բայց դժվար է: Լեհերենը նույնպես բարդ է. շատ են բացառությունները:



- Ի՞նչ հայերեն բառեր գիտեք, կամ որո՞նք են տպավորվել:

- Տպավորվել է «Արի, արի» արտահայտությունը: Երբ ես ավտոմեքենաս կայանում եմ, ինձ կանչում են «Արի, արի» արտահայտությամբ: Լեհաստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար գործում է հիմնադրամ, որը համագործակցում է Հայաստանի հետ, և այն անվանվել է հենց «Արի, արի»: Երբ ես հետաքրքրվեցի, թե ինչու են հենց այդպես անվանել, պատասխանը այն էր, որ առաջին լսած արտահայտությունը հենց դա է եղել:

- Կարծում եմ՝ հայ ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, թե Դուք ինչպես եք վերաբերվում հայկական խոհանոցին: Ունե՞ք նախընտրած ճաշատեսակներ:

- Շատ եմ համտեսել: Կան այնպիսի ուտեստներ, որոնք իմ քիմքին հաճելի չեն:  Խաշի համն ինձ դուր չի գալիս, սակայն կինս սիրում է այն: Շատ եմ սիրում հայկական տոլմա, սմբուկ ընկույզով, և խորոված: Հայկական գինին շատ լավն է: Ես արդեն դիմել եմ մի քանի գործարարների, որպեսզի հայկական գինին ներմուծվի լեհական շուկա, քանի որ դրանք շատ բարձր որակի են:

- Ի՞նչ տեսակի հայկական գինի եք նախընտրում:

- Կարմիր «Կարաս»:



- Լինելով լեհական մշակույթի կրող՝ գտե՞լ եք որևէ նմանություններ հայկական մշակույթի հետ:

- Շատ նմանություններ կան: Ոչ միայն մշակույթի առումով, այլ՝ պատմական: Հայաստանը և Լեհաստանը հանդիսանում են միակ երկրները, որտեղ աշակերտները սովորում են իրենց երկրի փառահեղ պատմությունը անմիջապես դպրոցից՝ գրականության և պատմության դասերին: Երբեք չեն մոռանում, որ եղել են գերտերություններ: Օրինակ, լեհերի մտածելակերպում Վիլնյուսը, Մինսկը, Լվովն ընդգրկված են նախկին Ռեչ Պոսպոլիտայի տարածքում, իսկ հասարակ շարքային հայի մոտ Վանը, Էրզրումը, Մուշը ընդգրկված են Հայկական տերության մեջ: Մշակույթի առումով, շատ կարևոր է այն, որ և Հայաստանում, և Լեհաստանում քրիստոենական եկեղեցին ազդեցություն է ունեցել մշակույթի վրա:  Այս առումով, կարելի է միայն Լեհաստանին և Հայաստանին նույնականացնել ժամանակակից աշխարհում: Մշակույթի տեսանկյունից մեր համար հեշտ է լեզու գտնել, չնայած նրան, որ լեհերի համար հայերենը բարդ լեզու է:



- Տնտեսության և ռազմական ոլորտներում երկկողմ համագործակցության ի՞նչ ծրագրեր են ակնկալվում առաջիկայում:

- Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, շատ ավելի դժվար է, քանի որ Հայաստանը և Լեհաստանը գտնվում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում, բայց կան համագործակցության որոշ տեսակներ, այդ թվում՝ զորավարժություններ, բայց երկարաժամկետ ծրագիր դեռ չի նախատեսվում: Տնտեսական համագործակցության հետ կապված, կա երկկողմ հանձնաժողով, որի անդամները ամեն տարի հանդիպում են: Ես հույս ունեմ, որ համագործակցության գործընթացը արագ կխորանա: Ձեր նորանշանակ վարչապետն ասել է, որ Հայաստանում ներդրումները, այդ թվում՝ ԵՄ երկրներից, նոր կառավարության համար հանդիսանում են առաջնահերթություն: Մեր որոշ գործարարներ դիմում են հայերին, հայ գործընկերներ գտնելու միտումով՝ միասին երրորդ շուկաներ, Իրան, կամ Ռուսաստան, դուրս գալու համար: Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ամեն տարի աճում է: Եվ ես Ձեզ ասեմ, որ լեհ գործարարները շատ ուշադիր հետևում են «Լյուբավա» ընկերությանը, քանի որ այն հանդիսանում է առաջին լուրջ ներդրումը Հայաստանում, և, հաջորդ ներդրումները կախված են վերջինիս հաջողությունից:

Հեղինակ՝ Անահիտ Լալայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:27 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 2-րդ խաղափուլում Այսօր, 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ Այսօր, 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Այսօր, 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ Այսօր, 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է Այսօր, 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ Այսօր, 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ Այսօր, 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին Այսօր, 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը Այսօր, 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան Այսօր, 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Այսօր, 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել Այսօր, 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են Այսօր, 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան Այսօր, 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ Այսօր, 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան Այսօր, 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա Այսօր, 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան