16/11/2016 14:43
Պույոլ. «Բարսելոնան» միակ թիմն է, որն իմ սրտում է
«Բարսելոնայի» լեգենդ Կառլես Պույոլը խոսել է իր նախկին թիմի մասին, հայտնում է Sports.ru-ն:
«Եթե կա մի թիմ, որը կարող է հաղթել բոլոր մրցաշարերում, ապա դա «Բարսելոնան» է: Լա լիգայում հաջողության հասնելու համար հարկավոր են կայուն հաղթանակներ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկությունն ու Չեմպիոնների լիգան ավելին են պահանջում: Եթե թիմի համար վատ օր է, նա կարող է դուրս մնալ մրցաշարից ու վերջ:
Մեսսին գնդակի հետ վարվում է այնպես, ինչպես ոչ ոք: Ես վստահ եմ` նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Թե Մեսսին, թե Քրիշտիանուն ճիշտ են տրամադրված: Նկատելի է նրանց կիրքը ֆուտբոլի հանդեպ: Իհարկե, կան մի շարք երիտասարդ նոր ֆուտբոլիստներ, սակայն նրանք առաջատարներ կդառնան մի քանի տարի անց:
«Բարսելոնան» միակ թիմն է, որն իմ սրտում է: Այն 19 տարի իմ տունն էր»,- նշել է Պույոլը: