16/11/2016 12:44
Տեղի ունեցավ Հենրիկ Մալյանի ստեղծագործական ուղուն ու կյանքին նվիրված «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմի շնորհանդեսը
Հենրիկ Մալյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի և Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, հայ մեծագույն ռեժիսորներից մեկի՝ Հենրիկ Մալյանի ստեղծագործական ուղուն ու կյանքին նվիրված «Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմի շնորհանդեսը:
Գիրք-ալբոմի հեղինակները ռեժիսորի դուստրը՝ «Հենրիկ Մալյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Նարինե Մալյանն ու Ռոբերտ Մաթոսյանն են:
Ալբոմում տեղ են գտել լուսանկարներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում հանրությանը:
«Հայ մշակույթի անգին գանձ է Հենրիկ Մալյանը»,-այսպես գնահատեց Մալյանին՝ շնորհանդեսին ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցն էլ ասաց, որ Հենրիկ Մալյանը շատ հետաքրքիր մարդ էր, առանձին մոլորակ՝ իր գաղտնիքներով, տանղանդով, և «Հենրիկ Մալյան» գրքում տեղ են գտել իրեն նկարագրող բազմաթիվ դրվագներ:
Գրքի տպագրությանն աջակցել են մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի կինոգործիչների միությունը:
Շնորհանդեսին ներկայացվեցին նաև դրվագներ Հենրիկ Մալյանի կյանքից, հատվածներ նրա՝ «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Նահապետ», «Եռանկյունի», «Նվագախմբի տղաները» ֆիլմերից, նաև հատվածներ՝ նրա բեմադրած ներկայացումներից: