17/11/2016 09:56
Տարեկան 6 մլրդ դրամ՝ 1000 դրամների շնորհիվ. «168 Ժամ»
«Իրականացվել են բավականին մեծ ակտուարական հաշվարկներ, թե ինչ ելքային ցուցանիշներ ենք ուզում մենք ապահովագրենք, և դրա մուտքային ցուցանիշներն ինչքան են։ 1000 դրամների հաշվարկի համար վերցվել է աշխատողների քանակը և տարեկանացվել է։ Մենք միջինում 570-580 հազար աշխատողներ ունենք։ Նրանց մասով հաշվարկվել է՝ մուտքային ցուցանիշն ինչքան է լինելու. ստացվում է՝ տարեկան մոտ 6.2-6.3 մլրդ դրամ է լինելու», - «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե աշխատող քաղաքացիներից 1000-ական դրամներ գանձելու դեպքում հաշվարկ արվե՞լ է՝ որքա՞ն է մուտք լինելու հիմնադրամ։
Ըստ նախարարի՝ հաշվարկը նաև նվազագույն աշխատավարձ ստացողների մասով է, քանի որ նրանց փոխարեն՝ այդ գումարը պետք է վճարի գործատուն։ «Վերցվել է նախորդ տարիների միջին վիճակագրականը՝ 100-150 պատահարներ՝ մահ և առաջին կյանքի հաշմանդամություն։ Մեր հաշվարկներով՝ այդ 1000 դրամները բավարար են, որպեսզի մենք ամբողջությամբ ապահովագրական ինստիտուտը կայուն պահենք»։