17/11/2016 16:54
Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն կայուն չէ. Բրիջիթ Բրինք
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը չի հիշում, թե ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան իրադարձությունների օրերին ինչ է խոսել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցի ընթացքում, քանի որ այդ ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում եղել է բռնությունների դադարեցմանն ուղղված ջանքերը:
ԱՄՆ դեսպանատանը հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Բրիջիթ Բրինքն ասաց, որ իրենց դիրքորոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն կայուն չէ:
«Ապրիլյան իրադարձությունները հենց դա ցույց տվեցին: Մենք կարծում ենք, որ պետք է աշխատանքներն ընթանան, վստահության ձևավորման միջոցների շուրջ, բանակցությունները վերսկսվեն, և, ի վերջո, կարգավորում լինի, քանի որ մենք իսկապես կարծում ենք, որ ստատուս քվոն կայուն չէ և խնդրի կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար», - հայտարարեց Բրիջիթ Բրինքը: