17/11/2016 10:05
Ֆինանսների նախարարությունը 240 հազար դրամով համերգի տոմսեր է գնել. «Հրապարակ»
Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 16-ին 80 հատ համերգի տոմս է գնել՝ վճարելով 240 հազար դրամ: Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկացել է մեկ անձից գնումների կառավարության էջից:
«Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, թերևս, ցանկանում է մեղմել աշխատակազմի օպտիմալացման գործընթացը և որոշել է մշակութային միջոցառում կազմակերպել նախարարության աշխատակիցների համար: Թե կոնկրետ ում համերգին է հրավիրում նախարարությունն իր աշխատակիցներին, որևէ տեղեկություն չկա», - հավելել է թերթը: