18/11/2016 09:16
Բարձր պաշտոններ զբաղեցնող անկուսակցականները կանդամագրվեն ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ նոր ձևավորված կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, այդ թվում նախարարները՝որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ չեն, մինչև նոյեմբերի 26-ը կայանալիք ՀՀԿ համագումարը մեկ մարդու պես կանդամագրվեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը:
«Իհարկե, մինչ այս նրանք բոլորը տարբեր առիթներով ասել են, որ չեն լինելու ՀՀԿ-ական, բայց ճակատագիրը նրանց հանդեպ բավականին դաժան է: Վերջին վառ օրինակը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր, ով երեկ հաստատեց տեղեկությունը, որ արդեն հանրապետական է դառնում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս Հանրապետական կուսակցության անդամ կդառնա», - գրել է թերթը: