18/11/2016 11:25
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համանախագահների գործունեությունը
Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ժան–Մարկ էյրոն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ–ի մամուլի ծառայությանը:
Նախարարները քննարկել են նաև «նորմանդյան քառյակի» առաջնահերթ խնդիրները Մինսկի համաձայնագրերի կատարման համատեքստում և շեշտադրում են կատարել դրանց քաղաքական մասի իրականացման վրա։
Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում և Լեռնային Ղարաբաղում խնդրի կարգավորման համար ուղիներ գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։