18/11/2016 20:12
Կասիլյաս. ամենասթրեսային հանդիպումն իմ կյանքում ԱԱ-ի եզրափակիչն է
Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է, թե ինչպես է հաղթահարում սթրեսը, հայտնում է Sports.ru-ն:
«Յուրաքանչյուր խաղից առաջ փորձում եմ մտովի պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ և թե ես ինչ կանեմ խաղադաշտում, ուստի բուն հանդիպումների ժամանակ ավելի հեշտ է որոշումներ կայացնելը:
Ամենանյարդային հանդիպումները` դրանք եզրափակիչներն են, որոնցում բախտ եմ ունեցել հայտնվել: Ցանկացած նման հանդիպում ունի իր յուրահատուկ լարվածությունը: Այդ առումով` ամենալարվածը Աշխարհի առաջնության եզրափակիչն է, քանի որ խաղասեղանին դրված է շատ բան», - նշել է Կասիլյասը: