18/11/2016 15:11
«Բարսելոնայում» Լուիս Էնրիկեն կարող է փոխարինվել օգնականով
«Բարսելոնայի» ղեկավարությունը սկսել է մտածել, թե ով պետք է փոխարինի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, եթե իսպանացի մասնագետը հրաժարվի կնքել նոր պայմանագիրը, հայտնում է «Чемпионат»-ը:
Ակումբում գոհ են Էնրիկեի աշխատանքից և նրան առաջարկում են երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2017-ի ամռանը: Սակայն մարզիչը չի շտապում և վերջնական պատասխան կտա գարնանը:
Եթե Լուիս Էնրիկեն հեռանա, նրան կարող է փոխարինել Խուան Կարլոս Ունսեուն, որն այժմ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի օգնականն է: Ունսեուն 2010/11 մրցաշրջանում գլխավորել է իսպանական «Նյումանսիան», իսկ 2012-ին աշխատել է Սանտանդերի «Ռասինգում»: