21/11/2016 21:14
Կառլոս Տևեսը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
32-ամյա արգենտինական Կառլոս Տևեսը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, հայտնում է Eurosport.ru-ն:
Չինաստանի առաջնության ակումբներից մեկը պատրաստ է արգենտինացուն ամսական 3 մլն եվրո վճարել, Տևեսը դեռ չի արձագանքել առաջարկին: Թե որ ակումբն է առաջարկ արել, չի հաղորդվում:
Տևեսը «Բոկա Խունիորս» է տեղափոխվել 2015 թվականին «Յուվենթուսից»: Սեպտեմբերին նա հայտարարել է, որ մտածում է մինչև տարվա վերջ ավարտել կարիերան: