21/11/2016 21:29
Ռոման Բյուրկին 8 շաբաթ չի օգնի «Բորուսիային»
Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Ռոման Բյուրկին 8 շաբաթ չի օգնի Դորտմունդի «Բորուսիային», հայտնում է «Чемпионат»-ը՝ հղում անելով ակումբի մամուլի ծառայությանը:
Դարպասապահը ստացել է ձեռքի կոտրվածք և պետք է վիրահատվի: Մյունխենի «Բավարիայի» դեմ Բունդեսլիգայի 11-րդ տուրի խաղում Բյուրկին մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե, իսկ հաջորդ օրը նրա մոտ ախտորոշվել է վնասվածքը:
Այս տարվա մնացած խաղերում «Բորուսիայի» դարպասը կպաշտպանի Ռոման Վայդենֆելերը: