21/11/2016 14:34
Նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Վահան Մարտիրոսյանը վերընթերցել է Մարկ Տվենի «Kак я баллотировался в губернаторы» պատմվածքը
Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը շարունակում է ընթերցանությանը նվիրված շարքը: Ճանաչված քաղաքական գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:
Aysor.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
- Ձեր սիրած գիրքը…
- Նախընտրած որևէ գիրք, որը կարող եմ ասել, որ շատ եմ սիրում, չունեմ։ Տարբեր ժամանակահատվածներում տարբեր ժանրերի գրականություն եմ կարդացել։ Դպրոցական և ուսանողական տարիներին հիմնականում գեղարվեստական գրականություն էի կարդում, դրանից հետո և այժմ էլ՝ առավելապես կառավարմանը վերաբերող մասնագիտական գրականություն:
- Կա՞ այդպիսի գիրք կամ հերոս, որ փոխել է Ձեր ներաշխարհը:
- Չեմ կարող ասել, որ որևէ գիրք փոխել է ներաշխարհս, սակայն ցանկացած գիրք կարդալուց հետո այն որոշակի ազդեցություն թողնում է մարդու ներաշխարհի վրա:
- Ի՞նչ գրքային կերպար եք նախընտրում՝ դրակա՞ն թե՞ բացասկան:
- Միանշանակ, դրական կերպար:
- Ձեր կարդացած վերջին գիքը:
Վերջերս կարդացել եմ Ռամի Բլեքթի «Тройная мудрость» գիրքը և Մարկ Տվենի «Kак я баллотировался в губернаторы» պատմվածքը, որն, ի դեպ, նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո, վերընթերցեցի։
- Նախընտրում եք տպագի՞ր գիրք, թե՞ էլեկտրոնային:
- Գրքերի պարագայում նախընտրում եմ տպագիրը, իսկ այլ տեղեկատվություն ստանալու համար՝ էլեկտրոնայինը:
- Ըստ ձեզ, ինչու՞ են հիմա քիչ կարդում: Արդյոք գիրքը կորցնում է իր նախկին արժեքը:
- Կարծում եմ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման, նաև՝ զբաղվածության և ժամանակի խնդիրն է պատճառներից մեկը, որ ավելի քիչ են գիրք կարդում։ Սակայն գիրքը երբևէ չի կարող արժեզրկվել։ Ինչքան էլ նորագույն տեխնոլոգիաները զարգանան, գիրքն արժեք է, որը պետք է պահպանել:
- Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ հայ հասարակությանը:
- Ցանկալի է, որ կարդան դրական սյուժեով և դրական հերոսներով գրքեր: