22/11/2016 21:30
Իբրահիմովիչը 10-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «Чемпионат»-ը:
35-ամյա խաղացողը նման պատվի է արժանանում 10-րդ անգամ անընդմեջ: Առաջին անգամ Իբրահիմովիչը Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է 2005-ին: Հաջորդ տարի մրցանակը բաժին է հասել «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ֆրեդրիկ Յունգբերգին, ինչից հետո սկսվել է Իբրահիմովիչի գերիշխանությունը:
Եվրո-2016-ից հետո Զլատանը հայտարարել էր Շվեդիայի հավաքականից հեռանալու մասին: Նա ազգային թիմում անցկացրել է 116 խաղ և խփել 62 գոլ: