22/11/2016 21:46
Մագնուս Կարլսենը կարող է տուգանվել 40 հազար եվրոյով
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը կարող է տուգանվել 40 հազար եվրոյով՝ չեմպիոնական մրցախաղի 8-րդ տուրից հետո մամուլի ասուլիսը լքելու համար: Ինչպես հայտնում է ТАСС-ը, շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում առաջին հաղթանակը տոնեց Սերգեյ Կարյակինը:
Նյու Յորքում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 8-րդ պարտիայում ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին հաջողվեց սև խաղաքարերով գերազանցել աշխարհի գործող չեմպիոնին: Պարտիայի 52-րդ քայլում նորվեգացին անձնատուր եղավ:
Այժմ Կարյակինն ունի 4,5 միավոր, իսկ Կարլսենը՝ 3,5: