23/11/2016 14:58
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը հետաձգվեց, քանի որ չեղավ համաձայնություն Հայաստանի թեկնածուի շուրջ. Շավարշ Քոչարյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ Երևանում կայացած համաժողովին չեղավ կոնսեսուսային համաձայնություն, այդ պատճառով որոշման ընդունումը հետաձգվեց, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Երևանում կայացած համաժողովին չեղավ կոնսեսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, այդ պատճառով դա հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Լինելու է հատուկ այդ նպատակով հրավիրված նիստ և մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիան պիտի լինի ըստ ռուսական այբուբենի ու հաջորդը Հայաստանն է: