23/11/2016 13:23
Զիդան. «Բորուսիայի» դեմ խաղը կլինի եզրափակիչն հավասար
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ 2:1 հաշվով արտագնա հաղթանակը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում, հայտնում է «Чемпионат»-ը:
«Մենք հեշտ հանդիպում չանցկացրինք: «Սպորտինգը» գործում էր նույնքան ինտենսիվ, որքան՝ առաջին խաղում: Չեմպիոնների լիգայում դա նորմալ է: «Բորուսիայի» դեմ խաղը կլինի եզրափակիչն հավասար»,- ասել է մարզիչը: