23/11/2016 11:03
Իբրահիմովիչ. Ես Նապոլեոնի պես գրավում եմ բոլոր այն երկրները, որտեղ ոտք եմ դնում
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իրեն համեմատել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի հետ` ակնակելով MLS տեղափոխության մասին, հայտնում է Sport-express.ru-ն:
«Դա մեծ հնարավորություն է իմ ու ֆուտբոլի համար: Կարող եմ պատկերացնել, թե ինչպես եմ գրավում ԱՄՆ-ը, ինչպես՝ Եվրոպան: Շատ ֆուտբոլիստներ ամբողջ կարիերան անցկացնում են մեկ տեղում: Սակայն ես Նապոլեոնի պես գրավում եմ բոլոր այն երկրները, որտեղ ոտք եմ դնում: Հնարավոր է՝ ես պետք է անեմ այն, ինչը չի հաջողվել Նապոլեոնին և գրավեմ ԱՄՆ-ը»,- ասել է ֆուտբոլիստը: