23/11/2016 16:00
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի ԼՂՀ տարածքի հետ. ԱԳ փոխնախարարը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որում նա նշել էր` ՀՀ-ն ընդունում է ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Ասածի իմաստը շատ պարզ է` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Իմաստը դա է», - ասաց Շավարշ Քոչարյանը: