23/11/2016 14:20
Համբուրգում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ հստակություն չկա. Շավարշ Քոչարյան
Դեկտեմեբրի 8-9-ը Համբուրգում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպման վերաբերյալ դեռևս հստակություն չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Այդ առումով դեռևս հստակություն չկա»,- ասաց Շ. Քոչարյանը:
Ավելի վաղ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս նշել էր, որ Համբուրգում հանդիպումների ձևաչափը հստակեցված չէ ու Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ հստակություն չկա:
Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը կկայանա ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստը: