24/11/2016 17:01
Բակո Սահակյանն ու Արթուր Դավթյանը քննարկել են գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: