25/11/2016 20:45
Ադելը որոշել է ժամանակավորապես հեռանալ բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը՝ Ադելը, որոշել է ժամանակավորապես հեռանալ բեմից՝ երկրորդ երեխան ունենալու համար, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Huffington Post-ին։
Հաղորդվում է, որ բրիտանացի երգչուհին այս մաին իր երկրպագուներին հայտնել է ամերիկյան Ֆենիքս քաղաքում համերգի ժամանակ։
«Կտեսնվենք մի քանի տարի անց։ Ես կվերադառնամ, դուք ինձանից այդքան հեշտ չեք ազատվի», - հանգստացրել է Ադելը երկրպագուներին։
Ադելը մտադիր է նաև օրինական ամուսնանալ իր ընկերոջ՝ Սայմոն Կոնեկիի հետ։ Զույգը համատեղ մեկ որդի ունի։