26/11/2016 09:47
«Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին չեն պարտադրել անդամագրվել ՀՀԿ-ին. ՀԺ
«Գազպրոմ Արմենիայի» մի խումբ աշխատակիցներ զանգահարել են «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն՝ դժգոհելու, որ ընկերության ղեկավարությունն իրենցից երկուական լուսանկար է պահանջել և ասել, որ պետք է անդամակցեն Հանրապետական կուսակցությանը։
Ընկերությունից թերթին պատասխանել են, որ վերջին շրջանում բազմաթիվ աշխատակիցներ են դիմել՝ Հանրապետական կուսակցությանն անդամակցելու համար, բայց դա կամավոր հիմունքներով է և որևէ պարտադրանք չկա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։