27/11/2016 15:49
Ադրբեջանի զինուժը հայկական անօդաչու սարք չի խոցել. Սենոր Հասրաթյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը հայկական անօդաչու սարքի խոցման մասին ապատեղեկատվություն է։
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - Aysor.am-ի թղթակցին ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայատարարել էր, որ հայկական անօդաչու սարք է խոցել։