28/11/2016 16:21
Լուիս Էնրիկե. «Ռեալ Սոսյեդադը» շատ ավելի լավն էր «Բարսելոնից»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումից հետո, որում գրանցվել է 1։1 հաշիվ, հայտարարել է, որ նման իրավիճակում ոչ-ոքին իր թիմի համար լավ արդյունք է, փոխանցում է Sport-express.ru-ն:
««Ռեալ Սոսյեդադը» գերազանցեց մեզ։ Թիմերի մեծ մասը ձգտում է պաշտպանվելով արդյունքի հասնել մեզ հետ խաղերում։ Իսկ այսօր մրցակիցը գործում էր գնդակով ու արժանի էր 3 միավորի։ Երկրորդ կեսում խաղը քիչ թե շատ հավասարվեց, բայց ոչ այնքան, որպեսզի մենք հաղթանակի հույս ունենայինք։ «Ռեալ Սոսյեդադի» 6 խաղացողներ պրեսինգ էին կիրառում մեր կիսադաշտում», - ասել է Էնրիկեն: