28/11/2016 16:59
Բակո Սահակյանը ֆրանսիացի պատգամավորների հետ քննարկել է Արցախ-Ֆրանսիա համագործակցությունը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվան Բինեին և Ժակ Ռեմիլեին, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությունը, նշելով, որ այն մեծապես նպաստում է երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: