28/11/2016 13:29
Մոուրինյոն այս մրցաշրջանում երկրորդ անգամ ուղարկվել է տրիբունա
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զրկվել է «Վեստ Հեմի» հետ հանդիպման ընթացքում տեխնիկական գոտում լինելու հնարավորությունից, հայտնում է Football.ua-ն:
28-րդ րոպեին նա ուղարկվել է տրիբունա այն բանի համար, որ շատ բուռն է արձագանքել հանդիպման մրցավար Ջոնաթան Մոսսայի՝ Պոլ Պոգբային կեղծարարքի համար դեղին քարտ ցույց տալու որոշմանը։ Հարկ է նկատել, որ մրցավարն այդ դրվագում միանգամայն արդարացիորեն է զգուշացրել Պոգբային։
Հիշեցնենք, որ «Յուրահատուկը» նման ճակատագրի է արժանացել նաև Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում՝ ընդդեմ «Բարնլիի»։ Այն ժամանակ պորտուգալացին ընդմիջմանը հեռացվել է տեխնիկական գոտուց այն պատճառով, որ դժգոհել էր մրցավարական բրիգադի աշխատանքից։ Այնուհետև Մոուրինյոն տուգանվեց ու որակազրկվեց 1 խաղով։