Հայրս աստվածապաշտ մարդ էր, ու այդ հավատքը փոխանցվել է ինձ ու եղբորս. Մանան Գարուկյան (նկարներ)

28/11/2016 15:28

Հայրս աստվածապաշտ մարդ էր, ու այդ հավատքը փոխանցվել է ինձ ու եղբորս. Մանան Գարուկյան (նկարներ)


Գեներն ամենալավ ուսուցիչն են, ու երբ էլ լինի, անպայման գլուխ են բարձրացնում: Ասվածի վառ օրինակը ջութակահարուհի Մանան Գարուկյանն է՝ գեղանկարիչ Հենրի Գարուկյանի դուստրը, «Նոր կվինտետ» և «Օրանժ» բենդերի հիմնադիրը, ով ընդամենը ամիսներ առաջ որոշեց ուժերը փորձել նաև նկարչության ասպարեզում: Առաջին փորձերն անմիջապես հավանության արժանացան ու կարճ ժամանակ անց ջութակահարուհի-նկարչուհին բազում պատվերներ ստացավ:

Aysor.am-ը Մանան Գարուկյանի հետ զրուցել է ոչ միայն գործնական զբաղվածության, այլև՝ հայր ու դուստր հարաբերությունների մասին:

-Մանան, գեղանկարչի ընտանիքում եք մեծացել, սակայն նկատեցի՝ ինքներդ բոլորովին վերջերս եք սկսել զբաղվել նկարչությամբ: Ինչը՞ նման որոշման պատճառ դարձավ:

-Իսկապես, այնպես ստացվեց, որ ես իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում բնակվելով Հենրի Գարուկյանի տուն-արվեստանոցում՝ չեմ փորձել նկարել: Բայց ականատես լինելով այդ ամենին, իրազեկվում ես, թե ինչպես են ստեղծվում փոքր գործերից մինչև մեծ կտավները: Նկարել սովորել եմ նրա ձեռքին նայելով՝ աչքս հագեցնելով:

-Հաճա՞խ եք հայրիկի աշխատանքային պրոցեսին ներկա գտնվել:

-Անկեղծ ասած, նա չէր սիրում, որ որևէ մեկը ներկա լինի: Միակ բացառությունը մայրս էր, ով լռակյաց էր ու մշտապես տեղին խոսող: Հայրս սիրում էր որոշակի աշխատանք կատարել կտավի վրա, այնուհետև ինձ կանչել ու հարցնել՝ Մանան ջան, ո՞նց է ստացվում: Կարելի է ասել՝ 3 խորհրդական ուներ՝ մայրս, եղբայրս, ես: Մեր կարծիքի հետ միշտ հաշվի էր նստում:

-Արդեն 6 ամիս է՝ Հենրի Գարուկյանը մեզ հետ չէ: Հետաքրքիր է, կյանքի վերջին օրերին նկարո՞ւմ էր:

-Այդ ընթացքում ես իրեն հաճախ էի խնդրում նկարել: Վերջին օրերին, երբ չէր կարողանում երկար ժամանակ ոտքի վրա մնալ, նստած էր նկարում՝ ափսեների վրա: Մայրս իր համար կերամիկական ներկեր էր գնում, ափսեներ: Քանի որ սենյակում նստած էր նկարում, սենյակից չէր հանում մեզ, ու ես աննկատ հետևում էի իր աշխատանքին՝ ձևացնելով, թե հեռուստացույց եմ նայում: Այժմ, երբ վերլուծում եմ, հասկանում եմ, որ նկարչության ասպարեզում տարիների փորձ ունեմ, չէ՞ որ ամեն մի շտրիխը, գույնն ու ձևը  յուրացրել եմ: Ի դեպ, մահից մեկ-երկու շաբաթ առաջ ես նրան խնդրեցի սովորեցնել ինձ դիմանկար անել: Շատերն ինձ ասում են՝ պետք չէ սովորել, դու այդ ամենը սովորել ես վաղուց, ուղղակի պետք է բացվել: Ու ես զգում եմ՝ օր-օրի նոր բաներ են բացվում ինձ մոտ: Իմ ուսուցիչը մեր տանն է եղել, բայց ես հետագայում եմ գիտակցել: Հայրս ինձ անընդհատ ասում էր՝ Մանան, ոչինչ, որ ջութակահար ես, միևնույն է՝ նկարիր: Դա ասվում էր իմ հոգու հանգստության և ինքնաարտահայտման համար: Իր խորհուրդն էր՝ լավ ջութակահար լինեմ, բայց երբեք հասածով, ձեռք բերածով չբավարարվեմ:

-Կարելի՞ է ասել, որ դուք այժմ լիարժեք տրվել եք նկարչությանը:

-Գիտեք, հայրիկից հետո շատ ափսեներ ու ներկեր մնացին: Մայրս որոշեց այդ բոլորը հորեղբորս՝ գեղանկարիչ Սարգիս Գարուկյանին փոխանցել: Մտածում էինք՝ ո՞վ պետք է նկարի: Բայց  մի քանի օր անց ինքս մայրիկիս խնդրեցի, որ կերամիկական ներկերը մնան ինձ: Ու սկսեցի նկարել… Արձագանքներն ինձ ապշեցրեցին. բոլորը սկսեցին պահանջել, որ նկարեմ: Հուլիսի կեսերից արթնացրի իմ ներսի նկարչին, և այդպես՝ մինչ օրս: Նույնիսկ փոքրիկ ցուցահանդես ունեցա:

-Մանկության տարիներին երբևէ մատիտ վերցրե՞լ եք Ձեր ձեռքը:

-Այո, փոքր ժամանակ Հենրիկ Իգիթյանի հանրապետական ցուցահանդեսների ժամանակ գրավում էի առաջին տեղը: Հիշում եմ իմ՝ ջրաներկերով նկարած «Կրկեսի արենան». 3 անգամ առաջին մրցանակի արժանացավ:

-Գեղանկարչական ափսեները բավական լայն տարածում ու պահանջարկ ունեն: Չե՞ք մտածում վաճառքի մասին: Ի դեպ, ներկա պահին քանի՞ աշխատանք ունեք:

-Մոտ 70 աշխատանք, որոնցից երևի 20-ը նվիրել եմ: Իհարկե, արվեստն՝ արվեստ, բայց դա էլ իր կոմերցիոն կողմն ունի: Ներկա պահին մեծ հետաքրքրություն կա իմ աշխատանքների նկատմամբ, տարբեր երկրներից ցանկանում են գնել իմ ափսեները: Արտ-բիզնեսի ներկայացուցիչների հետ եմ համագործակցելու, հավանաբար, շուտով, պայմանագիր կկնքենք:

-Նշեցիք, որ Ձեր նկարների մի մասը նվիրել եք: Գիտեմ, որ բավական թանկարժեք աշխատանքներ են: Դժվար չէ՞ նման նվերներ անելը:

-Առաջին աշխատանքս նվիրել եմ աշխարհում ինձ համար ամենաթանկ մարդուն՝ մայրիկիս: Վերջերս ծնողներիս էլ եմ նկարել, որը կոչվում է «Արևոտ անձրև»՝ ըստ Ռոբերտ Ամիրխանյանի համանուն երգի: Չեք պատկերացնի՝ ինչպես էին նրանք միմյանց սիրում, դա անբացատրելի սեր էր: Կարող էին այս տարիքում 18 տարեկանի պես ժամադրվել, սրճարան ու ռեստորան գնալ, օրը վայելել ու վերադառնալ: Հորս հիվանդ ժամանակ էլ էր այդպես. մի անգամ գնացել էին սրճարան, ուրախ-զվարթ վերադարձան, քանի որ բժիշկները հույս էին տվել, ասել՝ լավ է: Բայց ասում են չէ՞՝ ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Հայրս աստվածապաշտ մարդ էր, ու այդ հավատքը փոխանցվել է ինձ ու եղբորս:

-Հենրի Գարուկյանը Աստվածավախ էր, ու դա նկատելի է նաև նրա կտավներում: Արդյոք հիվանդությունը նրա մոտ առ Աստված բողոք չառաջացրեց:

-Ո՛չ, երբե՛ք: Միայն ասում էր՝ կցանկանամ առողջությունս վերադառնա ու ես աշխատեմ. միակ ուզածն այդ էր: Չէր սիրում խնջույքների, հավաքույթների գնալ, արդեն ապրել էր այդ էտապները: Այ շատ էր սիրում, երբ իր թոռնիկներն էին գալիս մեր տուն: Նրանց հետ մոռանում էր հիվանդության կամ, առհասարակ, որևէ վատ իրողության մասին: Իսկական ընտանիքի մարդ, ով մեզ վրա լույս էր սփռում: Իր խոսքն էր՝ ինչ էլ լինի՝ Աստված պահեք ձեր սրտում: 

-Որքան էլ արվեստը հոգու թելադրանք է, ամեն դեպքում, ֆինանսական տեսանկյունից արդարացվա՞ծ է:

-Այս պահին՝ ոչ: Բայց, ինչպես հայրս էր ասում, եթե մտածեմ, որ նկարում եմ վաճառքի համար՝ չի ստացվի, ավելին՝ շատ վատ կնկարեմ: Բայց երբ նկարում ես հաճույքիդ համար, հրաշալի է լինում: Թևերդ ու միտքդ Աստված է շարժում: Ե՛վ նվագելը, և՛ նկարելը սթրեսից ձերբազատվելու ամենաիրական միջոցներն են, ամենաազդեցիկ դեղերը:

-Երաժիշտն ու նկարչուհին միմյանց չե՞ն խանգարում:

-Ընդհակառակը՝ լրացնում են: Արթնանում եմ նկարչությամբ, կեսօրից հետո օրս անցկացնում ջութակիս հետ, այնուհետև՝ նորից վերադառնում ափսեներիս: Ավելի մեծ հաճույք չկա, քան այն, որ դու քո արվեստի ու Աստծո հետ ես:

Ի դեպ, իմ երկու երաժշտական խմբերի հետ նոր ծրագրեր եմ պատրաստում, շուտով համերգի տեսքով կներկայանամ հանդիսատեսին:

-Մանան, Հենրի Գարուկյանի աշխատանքների մեջ կա՞ մեկը, որն առավել եք հավանում:

-Թեև բոլոր գործերն էլ շատ եմ հավանում, բայց կա մեկը, որն անհատապես ինձ է նվիրել ու այն միշտ ինձ հետ է. «Ծաղիկով աղջիկն» է: Ճիշտ է, աչքերս մի քիչ այլ են պատկերված, մի քիչ սև են, բայց դա ես եմ, գիտեմ: Երևի իմ կյանքի անցած դժվար ճանապարհն է. ես շատ եմ ունեցել վայրիվերումներ: Միշտ ասում եմ՝ աշխարհի որ ծայր էլ գնամ, այս գործն ինձ հետ տանելու եմ: Մեկ տարի առաջ, երբ արդեն հիվանդ էր, իրեն Մոսկվայից զանգահարեցին և խնդրեցին նկարել Մարիամ Աստվածածնին՝ Քրիստոսի հետ: Կտավը պետք է տեղադրվեր Գեղարդի վանքում: Այդ ծանր վիճակում սկսեց աշխատել, նկարել: Երեք էսքիզներ են, որոնցից մեկը նվիրեց ինձ, երկրորը՝ եղբորս, մյուսը, որն արդեն կոնկրետ մեծ կտավ է՝ մորս… Իմ հավանած գործերից է նաև մի ափսե, որն իր կյանքի օրոք պատահաբար ջարդեցի: Երկու կես էր եղել: Շատ նյարդայնացավ, ասաց, որ գցեմ: Հուզվեցի, գնացի սոսինձ բերեցի, որ կպցնեմ՝ չթողեց: Իր ամենալավ գործն եմ կիսել… Պահեցի, ու բոլորովին վերջերս սոսնձեցի ու մեր պատին կախեցի:

-Ձեր եղբայրն ինչո՞վ է զբաղվում, նա է՞լ հայրիկի ճանապարհն է ընտրել:

-Եղբայրս՝ Մուշո Գարուկյանն, ավարտել է Թատերական ինստիտուտի Գեղարվեստի բաժինը: Նա հրաշալի էր զգում գույները, ուներ սուր աչք: Նախընտրեց համակարգիչն ու իր ողջ տաղանդն ու զգացողությունները սկսեց արտահայտել համակարգչային դիզայնի միջոցով: Այժմ նա հայաստանյան լավագույն դիզայներից է իր «MUSHROOM» գովազդային գործակալությամբ:

-Մանան, կրկին վերադառնալով Ձեր 6-ամսյա գործունեությանը, հետաքրքիր է՝ այս ընթացքում քննադատությունների բախվե՞լ եք:

-Ես առողջ քննադատություններին դեմ չեմ, բայց վերջերս ինչ-որ մեկն, ում անունը նախընտրում եմ չասել, ինձ գրել էր, թե չեմ ընդունում, երբ աշխարհը պատկերվում է ափսեի տեսքով: Եվ դա ասում էր մարդ, ով արվեստի իբր գիտակ է: Մարդ, ով ժամանակին գալիս էր մեր տուն ու հորս գործերը ֆոտոնկարում էր, ինչպես նաև գնորդ էր… Ես նրան հակառակվեցի՝ ասելով, որ ափսեն այն հարթակն ու մոլորակն է, որի մեջ ներկայացնում ես քո ուզած աշխարհը:

-Հարցազրույցի ընթացքում բավական շատ խոսեցինք հայր և դուստր Գարուկյանների հարաբերությունների մասին: Ասացիք՝ շատ խորհուրդներ է Ձեզ տվել: Ո՞րն է այն խորհուրդը, որը Ձեր կյանքում առավել կիրառելի եղավ:

-Շա՜տ խորհուրդներ է տվել, բայց առավել կարևորել եմ նրա տված՝ կյանքի այս խորհուրդները. առաջին այն էր, որ ազնիվ լինեմ, ինչն այսօր շատ է պակասում մարդկանց մեջ: Իր կարգախոսն էր՝ լինել բարի, ներող ու նվիրված: Աստվածաշնչյան պատվիրանները ամենակարևորն ու ամենակիրառելին էին նրա համար…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:07 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության․ Արցախի թեմ Այսօր, 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Այսօր, 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ Այսօր, 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է Այսօր, 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ Այսօր, 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ Այսօր, 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին Այսօր, 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը Այսօր, 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան Այսօր, 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Այսօր, 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել Այսօր, 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են Այսօր, 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան Այսօր, 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ Այսօր, 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան Այսօր, 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա Այսօր, 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը