29/11/2016 12:48
Բաքվում խոսում են Մոսկվայի հետ հարաբերությունների վերանայման անհրաժեշտության մասին՝ Երևանին աջակցելու պատճառով
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը, հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը:
«Այսօր, Ադրբեջանն անում է ամեն ինչ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման համար: Սակայն ես միշտ ասել եմ, որ մենք չենք կարող լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունն այն պատճառով, որ Հայաստանի հետևում կանգնած է Ռուսաստանը», - հայտարարել է Հ.Հասանգուլիևը խորհրդարանի լիագումար նիստում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչ է ուզում Ադրբեջանից:
«Մենք պետք է դիմենք Մոսկվային այդ հարցով: Եթե Ռուսաստանը շարունակի աջակցել Հայաստանին, ապա մենք պետք է վերանայենք մեր երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ», - ասել է ադրբեջանցի պատգամավորը: