29/11/2016 13:09
Կոլումբիայում կործանված օդանավում եղել է 81 մարդ
Վերջին տվյալներով՝ Կոլումբիայում կործանված օդանավում 81 մարդ է եղել. 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով BBC Mundo-ին:
Օդանավում են եղել նաև «Շապեկոենսե» թիմի 27 ֆուտբոլիստ և լրագրողներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիաաղետի հետևանքով ողջ մնացածներ կան:
Օդանավը դուրս է եկել Բոլիվիայից և կործանվել է Մեդելինայի օդանավակայանի ճանապարհին: