30/11/2016 19:17
Էլ Կլասիկոյի ամբողջ հասույթը կտրամադրվի «Շապեկոենսեին»
«Բարսելոնը» և Մադրիդի «Ռեալը» որոշել են օգնել «Շապեկոենսեին» հաղթահարել Կոլումբիայում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքները, որում երկուշաբթի զոհվել են թիմի գրեթե բոլոր խաղացողները, հայտնում է Campeones.ua-ն:
Հաղորդվում է, որ իսպանական գրանդ ակումբները բրազիլական թիմին կփոխանցեն դեկտեմբերի 3-ին կայանալիք էլ-կլասիկոյի ամբողջ հասույթը , որպեսզի այն կարողանա շարունակել իր գոյությունը: